Լեոնիդ Կուրավլյովին տարել են խնամքի կենտրոն
ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ Կուրավլյովի հոսպիտալացման մասին հայտնի է դարձել տարվա սկզբին: Սուրբ Ծննդյան նախօրեին նա հայտնվել է հիվանդանոցային մահճակալին, իսկ СOVID-19-ի թեստը դրական արդյունք է ունեցել։
Երբ Լեոնիդ Վյաչեսլավովիչի մոտ սկսվել ենշնչառության հետ կապված նկատելի խնդիրներ, նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: Երկու շաբաթյա բուժման արդյունքում հաջողվել է հաղթահարել թոքաբորբը եւ թվացյալ բոլոր խնդիրները։
Սակայն դրանից անմիջապես հետո բժիշկները դերասանին պալիատիվ կարգավիճակ են շնորհել. նման ախտորոշում ստանում են մահացու հիվանդ անձինք։ Բուժանձնակազմը կարող է միայն թեթեւացնել նրանց տառապանքները:
Արդյունքում Կուրավլյովին տեղափոխել են Մոսկվայի Միլիոնշիկովի անվան հոսպիս, որտեղ նրա մասին հոգ կտանեն պալիատիվ օգնության բժիշկները: Այնտեղ աստղին տարել են երեխաները։ Ինչպես պարզվել է, արտիստը տառապում է այլ հիվանդությամբ, եւ չնայած ճշգրիտ ախտորոշումը չի նշվում, խոսքը, հավանաբար, ուռուցքաբանության մասին է: