Վենեսուելայի ընտրական հանձնաժողովը նշանակել է նախագահ Նիկոլաս Մադուրոյի հրաժարականի մասին հանրաքվեի ստորագրահավաքի ամսաթիվը. Տասս
Վենեսուելայի ընտրական հանձնաժողովը նշանակել է նախագահ Նիկոլաս Մադուրոյի հրաժարականի մասին հանրաքվեի ստորագրահավաքի ամսաթիվը։ Այն տեղի կունենա հունվարի 26-ին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Հանրաքվե անցկացնելու օգտին դիմումների ստորագրահավաքը կանցկացվի հունվարի 26-ին ժամը 06:00-18:00-ին 1200 կենտրոններում»,- ասվում է զեկույցում։
Վենեսուելայի սահմանադրության համաձայն՝ պետական գործչի ընտրության ժամկետի կեսի ավարտից հետո կարող է հանրաքվե անցկացվել նրա լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ։ Նշվում է, որ ընդդիմության գործընթացն սկսելու համար անհրաժեշտ է յուրաքանչյուր շրջանում հավաքել ընտրողների առնվազն 20 տոկոսի ստորագրությունը։
2016 թվականին Վենեսուելայի ընդդիմությունն արդեն փորձել է հասնել հանրաքվեի, սակայն դատարանի որոշմամբ նախապատրաստական աշխատանքները դադարեցվել են։