Պրիյանկա Չոպրան եւ Նիկ Ջոնասը ծնողներ են դարձել
Հնդիկ դերասանուհի Պրիյանկա Չոպրան եւ ամերիկացի երգիչ Նիկ Ջոնասը երեք տարվա ամուսնությունից հետո ծնող են դարձել: Այս մասին ամուսինները հայտնել են իրենց Instagram-ում։
Ուրախությամբ լցված, մենք հաստատում ենք, որ փոխնակ մոր օգնությամբ երեխա ենք ունեցել։ Խնդրում ենք պահպանել մեր անձնական տարածությունը մեզ համար հատուկ ժամանակներում, որպեսզի մենք կարողանանք կենտրոնանալ մեր ընտանիքի վրա։ Շնորհակալություն ձեզ, - ասված է հայտարարության տեքստում։
Ոչ սեռը, ոչ անունը նորածնի ծնողները չեն հաղորդել։
Հիշեցնենք, որ Պրիյանկա Չոպրան եւ Նիկ Ջոնասն ամուսնացել են Հնդկաստանում՝ Ումայդ-Բհավան պալատում։ Արարողությունը, որտեղ նորապսակները փոխանակվել են հավատարմության երդումներով եւ Chopard մատանիներով, անցկացրել է Նիկի հայրը՝ Փոլ Քեւին Ջոնասը: Իսկ դրանից հետո Նիկն ու Պրիյանկան հարսանեկան արարողություն են անցկացրել հնդկական կանոններով: