Առաջիկա շաբաթվա ընթացքում Ճապոնիայում նոր ուժգին երկրաշարժեր կարող են տեղի ունենալ
Առաջիկա շաբաթվա ընթացքում Ճապոնիայում նոր ուժգին երկրաշարժեր կարող են տեղի ունենալ։ Շաբաթ օրը նման նախազգուշացում է տարածել երկրի ազգային օդերեւութաբանական վարչությունը 6,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո, որը տեղի է ունեցել երեկ երեկոյան Ճապոնիայի հարավ-արեւմուտքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ընդգծվում է, որ նոր ուժեղ երկրաշարժի ամենամեծ հավանականությունը կա առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում։ Տեղի բնակիչներին հորդորում են լինել զգոն եւ զգույշ։
Վերջին տվյալներով՝ 6,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետեւանքով տուժել է ավելի քան 10 մարդ Ֆուկուոկա, Միյազամի, Սագա, Կումամոտո եւ Օիտա պրեֆեկտուրաներում։