Թոմ Քրուզի ֆիլմի նկարահանման համար կստեղծեն առաջին կինոստուդիան տիեզերքում
Բրիտանական «Space Entertainment Enterprise» ընկերությունը, որը Թոմ Քրուզի ֆիլմերի պրոդյուսերն է, պայմանագիր է կնքել «Axiom» ընկերության հետ ուղեծրում կինոստուդիա ստեղծելու համար, հայտնում է Variety-ն։
Ընկերությունը խոստանում է, որ դրա վրա աշխատանքի համար ոչ միայն կինոստուդիա կստեղծեն, այլեւ սպորտային սրահ։ Դրանք կտեղադրվեն «SEE-1» մոդուլում, որը նախատեսված է «նկարիչների, պրոդյուդյուսերներին եւ ստեղծագործող մարդկանց համար, որոնք ցանկանում են բովանդակություն ստեղծել միկրոգրավիտացիայի պայմաններում»։
«SEE-1-ն անհավանական հնարավորություն է մարդկանց համար հայտնվել այլ իրաանությունում ու տիեզերքում նոր, հետաքրքրաշարժ գլուխ սկսել»,- ասված է ընկերության հիմնադիրներ Դմիտրի եւ Ելենա Լեսնիվսկիխների հայտարարության մեջ։