Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը Պետդեպարտամենտին խնդրել է թույլ տալ բոլոր ոչ հիմնական անձնակազմին և նրանց ընտանիքներին հեռանալ
Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը Պետդեպարտամենտին խնդրել է թույլ տալ բոլոր ոչ հիմնական անձնակազմին եւ նրանց ընտանիքներին հեռանալ: Այս մասին իր Twitter-ում գրել է CNN-ի թղթակից Մեթյու Չենսը, փոխանցում է GazetaRu-ն։
«Կիեւում ԱՄՆ դեսպանատունն այսօր խնդրել է Պետդեպարտամենտին թույլ տալ ոչ հիմնական անձնակազմին եւ ընտանիքներին լքել դեսպանատունը»,- ասել է լրագրողը։
ԱՄՆ-ն Ուկրաինային ծանուցել է, որ տարհանումը, ամենայն հավանականությամբ, կսկսվի հաջորդ շաբաթ։