Դավոսում մայիսի 22-ից 26-ը տեղի կունենա Համաշխարհային տնտեսական համաժողովի ամենամյա նիստը
Դավոսում մայիսի 22-ից 26-ը տեղի կունենա Համաշխարհային տնտեսական համաժողովի (ՀՏՀ) ամենամյա նիստը ` երկու տարվա ընդմիջումից հետո, որը պայմանավորված է կորոնավիրուսային համավարակով: Այս մասին հայտնում է այս մասին հայտնում է ՀՏՀ-ի մամուլի ծառայությունը:
Օրակարգը կներառի այնպիսի թեմաներ, ինչպիսիք են CODID-19 համավարակից հետո վերականգնումը, կլիմայի փոփոխության դեմ պայքարը, աշխատանքի ոլորտում լավագույն պայմանների ստեղծումը և չորրորդ արդյունաբերական հեղափոխության տեխնոլոգիաների օգտագործումը:
«Վերջին երկու տարիների ընթացքում տեղի ունեցած բոլոր առցանց հանդիպումներից հետո քաղաքականության, բիզնեսի և քաղաքացիական հասարակության առաջնորդները պետք է վերջապես նորից անձամբ ներկայանան: Մենք պետք է վստահության մթնոլորտ ստեղծենք, որն իրապես անհրաժեշտ է համատեղ գործողությունների արագացման և բազմաթիվ խնդիրների լուծման համար, որոնց մենք բախվում ենք»,-մամուլի ծառայության միջոցով հայտարարել է ՀՏՀ-ի հիմնադիր և ղեկավար Կլաուս Շվաբը: