Աթենքի կենտրոնական հրապարակի շատրվանները լուսավորվել են հայկական եռագույնով
Հունաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Աթենքի քաղաքապետարանի աջակցությամբ Աթենքի կենտրոնական Օմոնիա հրապարակի շատրվանները հունվարի 21-ին լուսավորվել են հայկական եռագույնով` ի նշանավորում Հայաստան-Հունաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Հունաստանում Հայաստանի դեսպանությունը։