Լեհաստանի նախկին նախագահ, նոբելյան մրցանակի դափնեկիր Լեխ Վալենսան հայտնել է, որ վարակվել է կորոնավիրուսով
Լեհաստանի նախկին նախագահ, նոբելյան մրցանակի դափնեկիր Լեխ Վալենսան հայտնել է, որ վարակվել է կորոնավիրուսով եւ իր ինքնազգացողությունը վատ է, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Չեմ կարող հավատալ: Ես երեք անգամ պատվաստվել եմ: Երեք անգամ նմուշառում են վերցրել. ես վարակված եմ»,-գրել է Վալենսան ֆեյսբուքյան իր էջում:-Ունեմ գլխացավ: Իմ մարմինը չի տաքանում: Ես ոչինչ անել չեմ կարող, ես չեմ զգում իմ մարմինը»:
Վալենսան 78 տարեկան է: Նա ունի մի շարք քրոնիկական հիվանդություններ, մասնավորապես, շաքարային դիաբետ: Նախորդ տարի նա սրտի վիրահատություն է տարել: