ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նախազգուշացրել է կորոնավիրուսի նոր տարբերակի մասին, որը կարող է «օմիկրոնին գերազանցել»
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը նախազգուշացրել է, որ COVID-19-ի հաջորդ շտամը կարող է «գերազանցել օմիկրոնին» եւ միջազգային հանրությունը պետք է անցնի համավարակի դեմ պայքարում արտակարգ դրության, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Մենք պետք է անցնենք արտակարգ դրության ռեժիմի COVID-19-ի դեմ պայքարում: «Օմիկրոնը» դեռեւս մեկ նախազգուշացում էր: Հաջորդ տարբերակը կարող է ավելի վատը լինել»,-ասել է Գուտերիշը Գլխավոր Վեհաժողովի նիստի ժամանակ՝ խոսելով 2022 թվականին միջազգային կազմակերպության գործունեության առաջնահերթությունների մասին:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հավելել է, որ ամբողջ աշխարհում վիրուսի տարածման դադարումը պետք է մնա 2022 թվականի օրակարգում: