Հայտնի դերասան Բիլ Մյուրեյն անսպասելի համերգ է կազմակերպել այգում
Ամերիկացի դերասան Բիլ Մյուրեյն անսպասելիորեն համերգ է կազմակերպել նյույորքյան այգիներից մեկում: Ինչպես գրում է Page Six պարբերականը, 71-ամյա դերասանը հիթեր է կատարել «Վեսթսայդյան պատմություն» մյուզիքլից և մի քանի բանաստեղծություն ընթերցել Վաշինգտոն Սքուեր պարկում:
Նրա հետ ելույթ են ունեցել թավջութակահար Յան Ֆոգլերը, ջութակահարուհի Միրա Վանգը և դաշնակահարուհի Վանեսա Պերեսը:
Մասնավորեցվում է, որ Մյուրեյի չնախատեսված համերգին ներկա են գտնվել ոչ միայն պատահական անցորդները, այլև լրագրող Քերոլ Ռադզիվիլը, գրող և նախկին հետախույզ Էդվարդ Կոնլոնը:
Երաժիշտները միանգամից հեռացել են, երբ Մյուրեյը հայտարարել է. «Ոստիկաններն ասում են, որ մենք պետք է անջատենք միկրոֆոնները: Եկեք այս վայրը մաս-մաս անենք»:
Բիլ Մյուրեյը հոլիվուդյան դերասան և ռեժիսոր է, «Ոսկե գլոբուս» և BAFTA մրցանակների դափնեկիր: Առավել հայտնի է «Արջամկան օրը», «Թարգմանության դժվարությունները», «Ուրվականների որսորդները» և այլ ֆիլմերով: