Միշուստինը հանձնարարել է ՌԴ կառավարությանը աշխատել հեռավար ռեժիմում
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հանձնարարել է անցում կատարել աշխատանքի եւ նիստերն անցկացնելու հեռավար ձեւաչափին: Այդ մասին հաղորդում է ՌԴ կառավարության տելեգրամյան ալիքը:
«Հունվարի 21-ին վարչապետ Միխայիլ Միշուստինը հանձնարարել է հնարավորինս անցում կատարել հեռավար աշխատանքի ձեւաչափին վարչապետերի, կառավարության աշխատակազմի, ինչպես նաեւ դաշնային նախարարությունների ու վարչությունների, դրանց տարածքային ստորաբաժանումների ու ենթաստորաբաժանումային կազմակերպությունների աշխակազմի շրջանում:
Եւս մեկ հանձնարարություն վերաբերում է նրան, որ Կառավարության աշխատակազմի, իշխանության դաշնային մարմինների եւ կառավարությանը կից վերլուծական կենտրոնի աշխատակիցները հնարավորինս անցնեն հեռավար ռեժիմով աշխատանքի: Այդ մասին որոշումը նույնպես ուժի մեջ է մտնում հունվարի 21-ին»,-նշվում է հաղորդագրության մեջ: