Պեսկով. Ռուսաստանը ողջունում է Ուկրաինայի հարցով ցանկացած ջանք, այդ թվում՝ Թուրքիայի կողմից
Ռուսաստանը ողջունում է Ուկրաինայի իրավիճակի կարգավորման հարցով ցանկացած ջանք, այդ թվում՝ Թուրքիայի կողմից։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք հիմնականում լսում ենք հայտարարություններ, որոնք արվում են Անկարայի կողմից։ Եվս մեկ անգամ կրկնում եմ, որ Ուկրաինայում իրավիճակի կարգավորմանն ուղղված ցանկացած ջանք կարող է ողջունելի լինել»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանը Թուրքիայից առաջարկներ ստացել է ուկրաինական հարցի կարգավորման վերաբերյալ։
Պեսկովը նաեւ ասել է, որ Կրեմլը կարեւորում է այն, որ Թուրքիան Դոնբասին հրավիրում է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ երկխոսության։ «Մենք նաեւ հայտարարություններ ենք լսել, որ մեր թուրք գործընկերները պատրաստ են Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի հետ միասին Անկարա հրավիրել նաեւ Դոնբասի ներկայացուցիչներին։ Սա շատ կարեւոր տարր է, եւ մենք ուշադրություն ենք դարձրել դրան»,- ընդգծել է Կրեմլի խոսնակը։
Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ այս պահին Վլադիմիր Պուտինի գրաֆիկում չկան շփումներ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ։ Այդուհանդերձ, նրա խոսքով, հեռախոսազրույցներն արագ համաձայնեցվում են։