Իսրայելի պաշտպանության նախարարը վարակվել է COVID-19-ով
Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը մեկուսացման մեջ է COVID-19-ի դրական թեստից հետո։
«Ես լավ եմ զգում, որովհետեւ պատվաստված եմ։ Առաջիկա օրերին կաշխատեմ տնից»,- գրել է Գանցը Թվիթերում։
Իսրայելը հաստատված վարակակիրների համար կրճատել է մեկուսացման պարտադիր շրջանը, այն այժմ 5 օր է։ Իսրայելի կառավարության այլ բարձրաստիճան անդամներ եւս, այդ թվում արտաքին գործերի եւ ֆինանսների նախարարները, վերջերս վարակվել էին COVID-19-ով։