Դեմբելեն պետք է անհապաղ հեռանա ակումբից. «Բարսելոնայի» տնօրեն
«Բարսելոնայի» տնօրեն Մատեու Ալեմանին խոսել է կիսապաշտպան Ուսման Դեմբելեի հետ պայմանագրի երկարաձգման հետ կապված իրավիճակի մասին։
«Ուսմանի և նրա գործակալների հետ բանակցությունները սկսվել են հուլիսին: Այս ամբողջ ընթացքում՝ գրեթե յոթ ամիս, մենք բանակցում էինք, զրուցում, «Բարսելոնան» տարբեր առաջարկներ արեց, փորձում էր տարբերակ գտնել, որ խաղացողը շարունակի կարիերան մեզ մոտ, և նրա գործակալը սիստեմատիկ կերպով մերժում էր այդ առաջարկները։ Այսօր, պայմանագրի ընդունման ժամկետից տասնմեկ օր առաջ պարզ է, որ խաղացողը չի ցանկանում մնալ «Բարսելոնայում» և հավատարիմ չէ ակումբի ապագա նախագծին: Նա պետք է անհապաղ հեռանա ակումբից, քանի որ մեզ թիմին նվիրված խաղացողներ են պետք, և հուսով ենք, որ տրանսֆերը կկայանա մինչև հունվարի 31-ը»,- մեջբերում է Ալեմանիին Mundo Deportivo-ն։
Ֆուտբոլիստը չի ընդգրկվել «Աթկետիկի» հետ հունվարի 20-ի գավաթային խաղի հայտացուցակում։