Ալեքսանդր Կարապետյանը, ամենայն հավանականությամբ, կմնա ՀՊԼ-ում
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Ալաշկերտում»։ Այս մասին գրում է AFG-ն։
Նշվում է, որ ֆուտբոլիստի տեղափոխությունը «Կարմիոտիսա» չի կայացել, քանի որ Կիպրոսը ներկայացնող ակումբը վերջին պահին հրաժարվել է իրականացնել գործարքը։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 29-ին հայտնի դարձավ, որ «Նոան» և Ալեքսանդր Կարապետյանը երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը:
Աղբյուր ArmSport.am