Ջեյմս Քեմերոնը քննադատել է Marvel-ի ֆիլմերը
«Տիտանիկի» ու « Ավատարի» հեղինակ, ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը քննադատել է Marvel-ի ֆիլմերը՝ գործընկեր Դենիս Վիլնյովի հետ հարցազրույցում, որը հրապարակել է Variety շաբաթաթերթը։
Քեմերոնը հանրահայտ MCU-ի բլոկբաստերները համեմատել է անցյալ սեպտեմբերին թողարկված Villeneuve Dune գիտաֆանտաստիկ մարտաֆիլմի հետ:
«Այն, ինչ ինձ զարմացնում է Dune-ում, այն է, որ այն իսկապես էպիկական է»,- ասել է Քեմերոնը:
Նա բացատրել է, որ «էպիկական» բառը կիրառում է խիստ ընտրյալ ֆիլմերի համար, ինչպիսիք են Փիթեր Ջեքսոնի «Մատանիների տիրակալը» կամ Դեյվիդ Լինի «Լոուրենս Արաբացի», «Պիգմալիոն», «Օլիվեր Թվիստ» ֆիլմերը:
«Բայց երբ մտածում եմ այն ֆիլմերի մասին, որոնք անհավանական իրադարձություններ են ներկայացնում, ինչպիսիք են Marvel Cinematic Universe ֆիլմերը, որտեղ ավերվում են ամբողջ քաղաքներ և այլն, դրանք ինձ էպիկական չեն թվում»,- պարզաբանեց ռեժիսորը։