Կառավարությունը մոտ 236 մլն դրամ է հատկացրել հուշարձանների պահպանման ու վերականգնման համար
Այս տարի հուշարձանների պահպանման ու վերականգնման համար կառավարությունը մոտ 236 մլն դրամ է հատկացրել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջը:
Պեղումներից մինչև ամրակայում`մշակութային ժառանգությունը պահպանելու գործում շատ անելիք կա, մանավանդ երբ ժամանակ առ ժամանակ նոր, թաքնված հուշարձաններ են բացվում։