Covid-19-ի դրական թեստի պատճառով Զավեն Անդրիասյանը դուրս է եկել Հայաստանի շախմատի առաջնությունից
2016 թվականի Հայաստանի չեմպիոն Զավեն Անդրիասյանը չի շարունակի հանդես գալ Հայաստանի շախմատի ընթացիկ առաջնությունում: Նա այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։
«Ցավով տեղեկացնում եմ, որ Covid-19-ի դրական թեստի պատճառով դուրս եմ եկել Հայաստանի առաջնությունից: Ես ինձ լավ եմ զգում, ոչ մի ախտանշան չունեմ: Շնորհակալ եմ մտահոգության և աջակցության համար»,- գրել է նա:
Հայաստանի շախմատի առաջնությունում մինչ այժմ կայացել է 7 տուր, Անդրիասյանը 3,5 միավորով կիսում է մրցակիցների հետ 5-8-րդ հորիզոնականները: Մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարը 5,5 միավորով Մանուել Պետրոսյանն է: