ԱՄՆ-ը հավանություն կտա Թուրքիայի խնդրանքին
ԱՄՆ-ը կարող է հավանություն տալ F-16 կործանիչների գնման Թուրքիայի խնդրանքին,- հինգշաբթի հայտնել է CNN Turk-ը՝ հղում անելով ԱՄՆ Պետդեպարտամենտի աղբյուրներին։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Պետդեպարտամենտը կարող է հավանություն տալ Վաշինգտոնից 40 F-16 Block 70 կործանիչ և 80 Block 70 արդիականացման սարքավորումներ գնելու Անկարայի խնդրանքին:
ԱՄՆ ԱԳՆ-ի աղբյուրները նշել են, որ դրական որոշումը կարող է պայմանավորված լինել Վաշինգտոնի ցանկությամբ՝ «պահպանել ուժերի ներկայիս հավասարակշռությունը Էգեյան ծովում և զինել ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին»՝ ի դեմս «Սև ծովում աճող սպառնալիքի»:
Միացյալ Նահանգները, փորձելով ճնշում գործադրել Թուրքիայի վրա այն բանից հետո, երբ նա Ռուսաստանից S-400 զենիթահրթիռային համակարգեր (SAM) ձեռք բերեց, 2019 թվականին հրաժարվեց հինգերորդ սերնդի F-35 -ներ մատակարարել Անկարային։ F-35-ի ձեռքբերման հետ կապված խնդիրների ֆոնին Թուրքիան հայտարարեց համապատասխան մեխանիզմով ԱՄՆ-ից F-16 կործանիչների լրացուցիչ խմբաքանակ գնելու ցանկության մասին։
Այնուամենայնիվ, վտանգ կա, որ ԱՄՆ Կոնգրեսը կարող է արգելափակել նման գործարքը Վաշինգտոնի և Անկարայի միջև դեռևս շարունակվող տարաձայնությունների պատճառով՝ կապված Թուրքիայի կողմից ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի ձեռքբերման հետ։