Դավութօղլուն փորձում է բարձրացնել իր հեղինակությունը Թուրքիայի քրդերի շրջանում
Թուրքիայի նախկին վարչապետ, իսկ այժմ ընդդիմադիր «Ապագա» կուսակցության ղեկավար Ահմեթ Դավութօղլուն ուշագրավ գրառում է արել Twitter-ում, որտեղ խորհուրդ է տվել դպրոցականներին կամընտրական առարկաներից նախապատվությունը տալ քրդերենին, փոխանցում է Ermenihaber-ը։
«Կամընտրական առարկաներ ընտրելու համար մնաց 3 օր: Եկեք մեր երեխաների համար, որպես ֆակուլտատիվ դասընթաց, ընտրենք քրդերենը և մոռացնել չտանք այն: Մայրենի լեզուն սրբություն է»,- գրել է Դավութօղլուն:
Ընդ որում նա խորհուրդ է տվել քրդերեն սովորել նույնիսկ նրանց, ում մայրենի լեզուն չի համարվում քրդերենը:
Թուրքական լրատվամիջոցները նշում են, որ նման պահվածքով Դավութօղլուն ջանում է բարձրացնել իր հեղինակությունը Թուրքիայի քուրդ բնակչության շրջանում: