ԱՄՆ-ը Միացյալ Թագավորությանը և Բալթյան երկրներին թույլատրել է ամերիկյան զենք մատակարարել Ուկրաինային
ԱՄՆ-ը Միացյալ Թագավորությանը և Բալթյան երկրներին թույլատրել է Ուկրաինային ամերիկյան արտադրության զենք մատակարարել։ Այս մասին հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով պետքարտուղարությունում իր աղբյուրը:
Ըստ գործակալության տեղեկությունների՝ Էստոնիան նախատեսում է Ուկրաինային փոխանցել Javelin հակատանկային շարժական հրթիռային համալիրներ, իսկ Լիտվան՝ Stinger շարժական զենիթահրթիռային համալիրներ, որոնք նախատեսված են ցածր թռչող օդային թիրախների խոցման համար:
Արտահանման վերահսկողության ամերիկյան կանոնների համաձայն՝ պետությունները պարտավոր են թույլտվություն ստանալ պետքարտուղարությունից՝ ԱՄՆ-ից ձեռք բերված զենքը երրորդ երկրներին մատակարարելու համար: