Ամասիայի տարածաշրջանում ձյան շերտի բարձրությունը հասել է 2 մետրի
Երեկվանից շարունակվող առատ ձյան հետևանքով հյուսիսային Ամասիայի տարածաշրջանի բնակավայրերի ճանապարհներն այսօր գրեթե ամբողջ օրվա ընթացքում եղել են փակ ու դժվարանցանելի:
Որոշ հատվածներում ձյան շերտի բարձրությունը հասել է մինչև 2 մետրի: Առատ տեղումներն ուղեկցվել են բքով, ինչի պատճառով ճանապարհներին ցածր տեսանելիություն է եղել:
Չնայած ամբողջ օրվա ընթացքում ճանապարհը սպասարկող ընկերության իրականացված ձյան մաքրման աշխատանքներին, մինչև կեսօր դեպի Գյումրի տրանսպորտային միջոցների երթևեկությունը եղել է դադարեցված։