Չավուշօղլուն Հայաստանին հրավիրել է մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին
Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն Անկարայի համալսարանում դիվանագետների հետ հանդիպմանը խոսել է նաեւ մարտին կայանալիք Անթալիայի դիվանագիտական ֆորումի մասին։
Թուրքական Hurriyet–ի փոխանցմամբ՝ Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե մարտի 11-13-ը կայանալիք Անթալիայի դիվանագիտական ֆորումին իթիվս բազմաթիվ երկրների, հրավիրվել են նաեւ Հայաստանին, Հունաստանին, Կիպրոսին եւ Իսրայելին։