«Հաճախ ենք «չսերը» ծածկում «արդարացումներով». Գոհար Ավետիսյանն առաջին անգամ խոսել է ամուսնալուծության պատճառների մասին
Ինչպես քիչ առաջ նշել էինք, հայտնի հայուհին առաջին անգամ խոսել է երկրորդ ամուսնուց բաժանվելու պատճառի մասին:
Վիզաժիստ Գոհար Ավետիսյանն օրերս պատմել է, որ բաժանվել է երկրորդ ամուսնուց՝ Սերգեյից։ Գոհարն իրավիճակը չէր մեկնաբանում, սակայն պարբերաբար տեսանյութեր էր հրապարակում, որոնք որոշակիորեն ուղերձ էին ամուսնուն։ Այսօր դիմահարդարը տեսանյութ է հրապարակել, որը նվիրված է կյանքի բարդ շրջանին։ Գոհարը խոսել է ամուսնուց բաժանվելու հիմնական պատճառի մասին։
«Եվ նույնիսկ այն ժամանակ, երբ ես պարզ աջակցության կարիք ունեի ութ ժամյա անզգայացումից առաջ, դու հայացքդ հեռախոսից չէիր կտրում։ Որքան հաճախ ենք «չսերը» ծածկում «արդարդացումներով»։ Մարդը պարզապես այդքան զուսպ է։ Ես գրեթե մեկ ամիս գամված էի անկողնուն։ Ես այնքան բան եմ հասցրել գիտակցել ու հասկանալ»,- հրապարակումը մակագրել է Ավետիսյանը։
Գոհարն այս խոսքերն ուղեկցել է տեսանյութով, որում ամուսինը՝ Սերգեյը, նրա վիրահատության ճանապարհելիս գրկում է նրան ու առանց հույզերի նայում է հեռախոսին ու մի կողմ շրջվում։ Կարծես թե, վիզաժիստը ավելին չէր ցանկանում, քան սերն ու աջակցությունը։
Նշենք, որ Գոհարը արդեն ունեցել է մեկ բաժանում:
Վահիկ Մարտիրոսյանը և դիմահարդար Գոհար Ավետիսյանը ամուսնացած են եղել 2 տարի։ Զույգը համատեղ հանգստից տեսանյութեր էր հրապարակում, միասին նիհարում էին, ուրախանում միմյանց հաջողություններով։
Բայց անսպասելի կերպով նրանք հայտարարեցին բաժանման մասին։ Վահիկը երկար ժամանակ չէր մեկնաբանում կատարվածի պատճառները։