ԱՄՆ-ն կարող է հավանություն տալ F-16 կործանիչների գնման Թուրքիայի խնդրանքին
ԱՄՆ-ն կարող է հավանություն տալ Սեւ ծովում ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ամրապնդելու համար F-16 կործանիչներ գնելու Թուրքիայի խնդրանքին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով CNN-Turk-ը, որն իր հերթին վկայակոչում է իր ամերիկյան աղբյուրները։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենն իրեն խոստացել է գործադրել բոլոր ջանքերը՝ ԱՄՆ Սենատին F-16-ներ վաճառել համոզելու համար։
«Կողմերը հանդիպումներ են ունեցել ինչպես Անկարայում, այնպես էլ Վաշինգտոնում։ Տեղեկություններ կան, որ ԱՄՆ-ն կարող է հավանություն տալ Թուրքիայի` 40 Block 70 F-16 կործանիչներ եւ 80 Block 70 արդիականացման կոմպլեկտներ գնելու խնդրանքին: Հաստատման պատճառը ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին Սեւ ծովում աճող սպառնալիքի դեմ զինելն է»,- հայտնել է հեռուստաալիքը։