ԻԻՀ ԱԳՆ․ Իրան-Ռուսաստան հարաբերություններն անցել են նոր՝ բազմապլան, ինտենսիվ հուն
Իրան-Ռուսաստան հարաբերություններն անցել են նոր՝ բազմապլան, ինտենսիվ հուն։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը երկու երկրների նախագահների հանդիպման արդյունքներով, որը տեղի է ունեցել նախօրեին Մոսկվայում, գրում է Mehr-ը։
«Կրեմլում Ռայիսիի եւ Պուտինի միջեւ կարեւոր, ջերմ եւ ժամեր տեւած հանդիպման ընթացքում Թեհրանի եւ Մոսկվայի հարաբերություններն անցան նոր՝ բազմապլան եւ ինտենսիվ հուն»,- թվիթերում գրել է Աբդոլլահիյանը: «Հարաբերությունների նոր գլխում հիանալի համագործակցություն կլինի»,- հավելել է իրանցի բարձրաստիճան դիվանագետը՝ նշելով, որ երկու նախագահները պայմանավորվել են երկարաժամկետ ճանապարհային քարտեզ կազմելու շուրջ։
Նա եզրափակել է իր գրառումը՝ նշելով, որ ապագա համաշխարհային համակարգը բազմակողմ կլինի։