Փարաքարի բնակիչները բողոքի ակցիա են անում Կառավարության բակում (Տեսանյութ)
Փարաքար համայնքի այն բնակիչները, որոնք չեն ընդունում դեկտեմբերի 5-ին կայացած ավագանու ընտրությունների արդյունքները, այսօր՝ հունվարի 20-ին, բողոքի ակցիան են իրականցնում Կառավարության շենքի առջև:
«Ստորագրահավաք ենք իրականացրել, եւ ընտրողների 60 %-ը միացել է այդ ստորագրահավաքին: «Ապրելու երկիր» խմբակցությունը հունվարի 3-ին Կառավարությանը ներկայացրել էր պահանջ, ո վաղաժամկետ դադարեցվեն ավագանու լիազորությունները, եւ նշանակվեն նոր ընտրություններ, քանի որ ըստ ՏԻՄ օրենքի, եթե երկշաբաթյա ընթացքում համայնքի ղեկավար չի ընտրվում, ապա Կառավարությունը նշանակում է արտահերթ ընտրություններ: Մենք պահանջում ենք, որ Կառավարությունը պատասխանի խմբակցության դիմումին եւ համապատասխան քայլեր ձեռնարկի»,- լրագրողների հետ զրույցում նշեց ակցիայի մասնակիցը: