37 տարեկանում մահացել է ֆրանսիացի դերասան Գասպար Ուլիելը
37 տարեկան հասակում մահացել է ֆրանսիացի դերասան Գասպար Ուլիելը, հայտնում է LCI-ն։
Ուլիելը հոսպիտալացվել էր հունվարի 18-ին՝ Ռոզիեր լեռնադահուկային հանգստավայրում դահուկավազքի ժամանակ տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով։ Ինչպես հայտնում է BFMTV-ն, նա ընկել էր ու կորցրել գիտակցությունը։
Գասպար Ուլիելին պետք է ուղղաթիռով տեղափոխվեր Գրենոբլի համալսարանական հիվանդանոցային կենտրոն։ Դերասանի գործակալը հունվարի 19-ին ասել է, որ տեղի ունեցածի մանրամասներով չի կիսվի մամուլի հետ։
Ուլիելը խաղացել է «Երկար նշանադրություն», «Սեն Լորան. Ոճը` ես եմ», «Սա ընդամենն աշխարհի վերջն է»: Նա նաև հայտնի է Պիտեր Ուեբերի «Հաննիբալ: Վերելք» ֆիլմում երիտասարդ Հաննիբալ Լեկտերի դերակատարմամբ:
Ուլիելի վերջին նախագծերից մեկը Marvel-ի նոր «Լուսնային ասպետ» սերիալն էր, որտեղ նա նկարահանվել է Օսկար Այզեկի հետ: