Ղազախստանի փոխվարչապետը խոստացել է անկարգությունների մասնակիցների հանդեպ արդար քննություն անցկացնել
Ղազախստանը կապահովի երկրում անկարգությունների հետևանքով ձերբակալվածների հանդեպ արդար քննությունը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուխթար Տլեուբերդին:
«Ներկայում իրադրությունը կայունացել է, մեր նախագահը կարգադրել է լայնամասշտաբ քննություն սկսել: Մենք անկասկած կապահովենք արդար քննություն ձերբակալվածների նկատմամբ»,- Վիեննայում Ավստրիայի գործընկերոջ հետ հանդիպմանն ասել է նա:
Տլեուբերդին խոստացել է ապահովել թափանցիկ քննություն: