Ադրբեջանցին սպանել է իր ռուս սիրուհու քրոջն ու վերջինիս մեկամյա որդուն
ՌԴ Կուբանում դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Ադրբեջանի 33-ամյա քաղաքացի Սեյմուր Մամեդովին՝ իր սիրելիի 30-ամյա քրոջն ու վերջինիս մեկամյա որդու սպանության համար։ Չորեքշաբթի՝ հունվարի 19-ին, Lente.ru-ին հայտնել են Կրասնոդարի երկրամասի դատարանների միասնական մամուլի ծառայությունից։
Հետաքննության տվյալներով՝ 2020 թվականի սեպտեմբերի 15-ին միգրանտը եկել է իր սիրուհու մոտ` Գուլկևիչի շրջանի Չապլիգին ագարակ։ Այնտեղ էր բնակվում նաեւ ռուս կնոջ քույրը, ով հավանություն չէր տալիս նրա ընտրությանը եւ հաճախ էր վիճաբանում ամբաստանյալի հետ։ Մեկ այլ վիճաբանության ժամանակ ամբաստանյալը դանակի 35 հարված է հասցրել կնոջը, իսկ հետո դանակի հարվածներ հասցրել նրա որդուն։ Արդյունքում մայրն ու երեխան տեղում մահացել են։ Նա տղայի դին թաքցրել է գոմի մոտ, որից հետո հափշտակել է սպանված կնոջ անձնագիրը և փախել հանցագործության վայրից։
Հանցագործը բռնվել է տաք հետքերով: Նրա դեմ գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 105 («Սպանություն») և 325 («Փաստաթղթերի գողություն») հոդվածներով։ Հետաքննության ընթացքում տղամարդն ամբողջությամբ ընդունել է իր մեղքը։ Նա դատապարտվել է ցմահ ազատազրկման։