Օլաֆ Շոլց. Եվրոպայում սահմանները չի կարելի ուժով փոխել
Եվրոպայում սահմանները չի կարելի ուժով փոխել, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ տեսակապի միջոցով ելույթ ունենալով Համաշխարհային տնտեսական համաժողովում, փոխանցում է DW-ն։
Նրա խոսքով, առայժմ հնարավոր չէ ասել, թե կարող են արդյոք ինտենսիվ դիվանագիտական շփումները նվազեցնել լարվածությունը ռուս-ուկրաինական սահմանին։ «Տարիներ տեւած աճող լարվածությունից հետո լռությունը խելամիտ տարբերակ չէ»,- ասել է նա: «Սահմանները չի կարելի ուժով տեղաշարժել... Ռուսական կողմը գիտակցում է մեր վճռականությունը»,- նշել է կանցլերը՝ հավելելով, որ պետք է պահպանել օրենքի ուժը, այլ ոչ թե ամենաուժեղի օրենքը։
Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ գոյություն ունի «բացահայտ հավատարմություն Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը»։