Իրանում կախաղան են հանել 16 ապստամբների, ովքեր այսօր սպանել էին 17 սահմանապահի
Ինչպես հայնտում է BBC-ն, այսօր Իրանում կախաղան է հանվել 16 ապստամբ, որոնք ձերբակալվել էին Պակիստանի սահմանում 14 սահմանապահների սպանության մեջ մեղադրվելու համար:
Սիստան և Բելուջիստան նահանգների գլխավոր դատախազը հայտնել է, որ նրանց կախաղան են հանել, որպես վրեժխնդրություն՝ իրանական սահմանապահների վրա հարձակվելու համար: Նա ասել է, որ բազմիցս զգուշացրել են ապստամբներին, որ հարձակվելով խաղաղ բնակչության կամ զինվորականների վրա՝ կպատժվեն շատ խիստ:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան իրանա-պակիստանյան սահմանի վրա ապստամբները սպանել էին Իրանի 17 սահմանապահների. 5 զինվոր ստացել էր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: