Մահացել է կատուների սերիական մարդասպանը
Բրիտանական թագավորական նավատորմի նախկին սպա Սթիվ Բուկեն, որը դատապարտվել էր 2018 և 2019 թվականներին տնային կատուների մի քանի սպանությունների համար, մահացել է հիվանդանոցում 2022 թվականի հունվարի 6-ին: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Մահվան պատճառը չի նշվում, սակայն հայտնի է, որ դատավճռի կայացման ժամանակ՝ անցյալ տարվա հուլիսին, Բուկեի մոտ վահանաձև գեղձի քաղցկեղ էր ախտորոշվել՝ թոքերի և լյարդի մետաստազներով։
Հյուսիսային Իռլանդիայում ու Իրաքում ռազմական գործողությունների 22-ամյա վետերան Բուկեն հուլիսին դատապարտվել էր հինգ տարի և երեք ամսվա ազատազրկման՝ հանցավոր դիտավորությամբ վնաս պատճառելու և ապօրինի զենք պահելու մեղադրանքով: Բուկեն սպանել է ինը կատու և ծանր վիրավորել ևս յոթին, ինչի համար հասարակության կողմից ստացել է «կատուների սերիական մարդասպան» մականունը։