Իրանի նախագահը Պուտինի հետ բանակցությունների ավարտից հետո երեկոյան նամազ է արել Կրեմլի շենքում
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններն ավարտելուց հետո երեկոյան նամազ է արել Կրեմլի շենքում, հայտնում է Tasnim գործակալությունը։
Իրանական գործակալությունը իր Telegram-ալիքում հրապարակել է լուսանկար, որտեղ երեւում է, թե ինչպես է Իրանի նախագահը Կրեմլի շենքում հատուկ գորգի վրա նամազ անում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Չորեքշաբթի Ռայիսին իր առաջին այցն է կատարել Մոսկվա՝ 2021 թվականի օգոստոսին նախագահական ժամկետի մեկնարկից հետո։