Միացյալ Նահանգները 2022-ին Ուկրաինային լրացուցիչ 300 միլիոն դոլար կտրամադրի. Բլինկեն
Միացյալ Նահանգները 2022 թվականին Ուկրաինային լրացուցիչ 300 միլիոն դոլար կտրամադրի, չորեքշաբթի Կիևում կայացած ճեպազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, գրում է nv.ua-ն։
«Մենք շարունակում ենք և կշարունակենք աջակցել Ուկրաինային 2022 թվականին և կհատկացնենք լրացուցիչ 300 միլիոն դոլար»,- ասել է նա։
Բլինկենը հավելել է, որ Վաշինգտոնը կշարունակի աջակցել Կիևին պաշտպանության և անվտանգության ոլորտում։
«Ուկրաինան պետք է միասնական լինի ռուսական ագրեսիայի դիմաց», - ասել է Բլինկենը՝ հավելելով, որ Միացյալ Նահանգները և Ուկրաինան կգործեն համակարգված կերպով, որպեսզի Մոսկվան զգա հնարավոր ագրեսիայի հետևանքները։
Վերջերս Արևմուտքում և Ուկրաինայում ավելի ու ավելի շատ հայտարարություններ են հնչում Ռուսաստանի՝ իբր ուկրաինական տարածք հնարավոր «ներխուժման» մասին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկությունները դատարկ և անհիմն լարվածության սրացում է անվանել՝ ընդգծելով, որ Ռուսաստանը ոչ մեկի համար վտանգ չի ներկայացնում։ Միաժամանակ նա չի բացառել նման հայտարարություններն արդարացնելու համար սադրանքների հնարավորությունը, և զգուշացրել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում խնդիրը ուժային ճանապարհով լուծելու փորձերը կունենան ամենալուրջ հետևանքները։