Հազվագյուտ անապատային ֆենոմեն. Սահարայում ձյուն է տեղացել (լուսանկարներ)
Սահարա անապատում ձյուն է տեղացել, ինչը պայմանավորված է ջերմաստիճանի կտրուկ անկմամբ, գրում է Daily Mail-ը:
Պարբերականը նկատում է, որ սա հազվագյուտ անապատային ֆենոմեն է, ինչի արդյունքում աշխարհի ամենամեծ անապատի ավազաթմբերը ծածկվել են ձյան շերտով:
Լուսանկարիչ Քարիմ Բուչետատան ուշագրավ լուսանկարներ է արել Սահարայում գտնվող Այն Սեֆրա փոքրիկ քաղաքում, որտեղ օդի ջերմաստիճանը հասել է -2 աստիճանի:
Վերջին 42 տարվա ընթացքում սա տվյալ քաղաքում ձյան տեղումների հինգերորդ դեպքն է: Այն Սեֆրան, որը հայտնի է որպես Սահարա անապատի դարպաս, գտնվում է ծովի մակարդակից մոտ 3000 ոտնաչափ բարձրության վրա և շրջապատված է Ատլասի լեռներով: