Անստասիա Վոլոչկովային կարող էին սկանդալի դրդել «վրեժի» պատճառով
Մալդիվներից վերադառնալիս ինքնաթիռում սկանդալի հետեւանքով Անաստասիա Վոլոչկովային բերման ենթարկելը կարող էր կազմակերպված լինել վրեժի պատճառով, հայտնում է Telegram-այն «Baza» ալիքը, վկայակոչելով իր աղբյուրներին։
Ինսայդերը պնդում է, որ Վոլոչկովային ցանկացել են ներառել STOP-ցանկում։ Նրա խոսքով՝ հունվարի 3-ին՝ սիրելիի ընկերակցությամբ Մալդիվներ մեկնելիս, Վոլոչկովան վիրավորել է անձնակազմի անդամներին եւ անվայելուչ վարքագիծ դրսեւորել։ Դրա հետեւանքով բորտուղեկցորդներին կարող էին հանձնարարություն տալ հետադարձ թռիչքի ընթացքում պրովոկացիայի դիմել եւ տեսանկարահանել ավիասկանդալը։
Սակայն հաղորդվում է, որ չի հաջողվել Վոլոչկովային ներառել STOP-ցանկում, քանի որ գրանցված իրավախախտումը փոքր է եղել։ Աղբյուրի հաղորդմամբ՝ սովորաբար ցանկում հայտնվում են մարդիկ, որոնք ոչ սթափ վիճակում սկանդալ են բարձրացնում։ Բալետի արտիստն արդեն իսկ հայտարարել է, որ մտադիր է դատական հայց ներկայացնել ավիաընկերության դեմ։