Ի՞նչ անել օմիկրոնով վարակվելու առաջին նշանների դեպքում
Ի՞նչ անել օմիկրոնով վարակվելու առաջին նշանների դեպքում։ Այս մասին խորհուրդներ է տվել Մոսկվայի Առողջապահության դեպարտամենտի գլխավոր վարակաբան Սվետլանա Սմետանինան (Ռուսաստան)։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ կորոնավիրուսային վարակի առաջացումը սովորաբար ուղեկցվում է այնպիսի ախտանիշներով, ինչպիսիք են թունավորումը, բարձր ջերմությունը, գլխացավը եւ մկանային ցավը։ Եթե նման ախտանշաններ եք նկատում, ապա խորհուրդ է տրվում օրական մոտ 2 լիտր հեղուկ խմել, օրը 3 անգամ չափել մարմնի ջերմաստիճանը, անհրաժեշտության դեպքում ընդունել ջերմիջեցնող միջոցներ։ Սակայն եթե 3 օրից ավելի ջերմաստիճանը 38 աստիճանից բարձր է, պետք է դիմել բժշկի։
Կոկորդի ցավը թեթեւացնելու համար մասնագետը խորհուրդ է տալիս օգտագործել տեղային ազդեցության հակաբորբոքային դեղամիջոցներ, իսկ քթի լցվածության դեմ՝ անոթները նեղացնող կաթիլներ, եւ քիթը լվանալ ծովային ծրի լուծույթով։