Ազգային ժողովի նիստում կառավարության հետ հարցուպատասխան
Ազգային ժողովի նիստում այսօր՝ հունվարի 19-ին, կառավարության հետ ավանդական հարցուպատասխանի ժամ է: Կառավարության անդամները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդարանում են:
Հիշեցնենք, որ խորհրդարանի հերթական քառօրյայի ժամանակ չորեքշաբթի օրվա նիստերից վերջինը նվիրվում է կառավարության հետ հարցուպատասխանին: