Շատ ապրես, Հրանտ Դինք, քեզ չպիտի մոռանանք. Կարո Փայլանը մեջլիսում հայերենով է ելույթն ավարտել
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը Հրանտ Դինքի սպանության 15–րդ տարելիցի հետ կապված խորհրդարանում ելույթով է հանդես եկել։
Կարո Փայլանն իր խոսքում շեշտել է, որ Հրանտ Դինքի սպանությունը խորքային պետության պատճառով չի բացայտվում։ Փայլանը նշել է, որ Հրանտ Դինքը խաղաղություն էր քարոզում ու այդ քարոզն ազդեցիկ էր, ինչն էլ մութ ուժերին ձեռնտու չէր։
Ելույթի վերջը Կարո Փայլանը հայերեն է ավարտել. «Շատ ապրես, Հրանտ Դինք, քեզ չպիտի մոռանանք»։
Նշենք, որ 2007 թվականի այս օրը սպանվեց սմաբուլահայ հայտնի գործիչ, «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքը։