Թալիբները հայտարարել են իրենց կառավարության օրինականությունը ճանաչելու համար բոլոր պայմանները կատարելու մասին
Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» շարժումը հայտարարել է իր կառավարության օրինականությունը ճանաչելու համար բոլոր պայմանները կատարելու մասին։ Այս մասին հայտարարել է թալիբների կաբինետի նախագահ Մոհամադ Հասան Ահունդը։
«Իսլամական Էմիրությունը [Աֆղանստան] (պետության անվանումը, որն օգտագործվում է թալիբների կողմից) կատարել է բոլոր պայմանները, որոնք բավարար են համակարգի օրինականությունը ճանաչելու համար»,- ասել է Ահունդը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ահունդը նաեւ կոչ է արել աշխարհի երկրներին ճանաչել արմատականների կողմից ստեղծված կառավարությունը եւ աջակցել Աֆղանստանի ժողովրդին։