Իրանում գինի ըմպելու համար 4 քրիստոնյայի դատապարտել են փայտի 80 հարվածի
Ինչպես հայտնում է Fox News-ը, Իրանի իշխանությունները 4 քրիստոնյայի գինի ըմպելու համար դատապարտել են փայտի 80 հարվածի: Քրսիտոնյաներին ձերբակալել էին տնային եկեղեցում:
ՄԱԿ-ը փոխանցում է, որ իրանական իշխանությունները միշտ հետապնդել են կրոնական փոքրամասնություններին, այդ թվում նաև քրիստոնյաներին:
ԱՄՆ պետդեպարտամենտի տվյալներով՝ Իրանում ապրում է ավելի քան 370 հազար քրիստոնյա: