Պեսկով. Պուտինն այս տարվա Մկրտությանը որոշել է չընկղմվել սառցաջրում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այս տարվա Մկրտությանը որոշել է չընկղմվել սառցաջրում համաճարակաբանական պայմանների հետ կապված, լրագրողներին տեղեկացրել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Այս տարի նախագահը նախընտրեց լսել եկեղեցու ներկայացուցիչների խորհուրդները եւ չընկղմվել սառցաջրում համաճարակաբանական պայմաններից ելնելով»,- ասել է Պեսկովը։
«Հնչեցվել են եկեղեցու ներկայացուցիչների խորհուրդներ, որ համավարակի պայմաններում պետք է մտածել դա անելուց (սառցաջրում ընկղմվելուց) առաջ։ Եվ նախագահը որոշում ընդունեց լսել այդ խորհուրդները եւ չընկղմվել»,- ավելացրել է նա։