«Բարսելոնայի» ֆուտբոլիստը վիրահատվել է եւ բաց կթողնի 3 ամիս
«Բարսելոնայի» պաշտպան Սամուել Ումտիտին աջ ոտնաթաթի 5-րդ թաթոսկի կոտրվածքից հետո ենթարկվել է վիրահատության, հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։ Ֆրանսիացի ֆուտբոլիստը վնասվածքը ստացել էր հունվարի 17-ին Չավիի գլխավորած թիմի մարզման ժամանակ։ Ումտիտին բաց կթողնի մոտ 3 ամիս։
Անցած շաբաթ «Բարսելոնան» երկարաձգել էր պայմանագիրը 28-ամյա Ումտիտիի հետ մինչեւ 2026թ․ հունիս։
Ումտիտին 2016-ին ֆրանսիական «Լիոնից» է տեղափոխվել «Բարսելոնա»։ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է մեկ հանդիպման։