Էրդողանի` ՀԱՊԿ-ի ներկայությունը Ղազախստանում դատապարտած օգնականը հայտարարել է, որ իրեն սխալ են հասկացել
Թուրքիայի նախագահի օգնական Իհսան Շեները, ով դատապարտել էր ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի ներկայությունը Ղազախստանում, ասել է, որ իրեն սխալ են հասկացել։ Ինչպես չորեքշաբթի հայտնել է Անկարայում ՌԴ դեսպանատունը, նա համապատասխան հայտարարությունն արել է Թուրքիայում ՌԴ դեսպան Ալեքսեյ Երխովի հետ հանդիպմանը։
«Դեսպան Ա.Վ.Երխովն այցելել է Թուրքիայի նախագահ Ռ.Տ.Էրդողանի գլխավոր խորհրդական Շեներին։ Մանրակրկիտ, ընկերական զրույցի ընթացքում քննարկվել են ռուս-թուրքական հարաբերությունների ներկա փուլի մի շարք հարցեր։ Երկուստեք բարձր է գնահատվել ռուս-թուրքական փոխշահավետ համագործակցության զարգացմանն ուղղված մեր երկու երկրների ղեկավարության ջանքերը։ Շեները նշել է, որ Ղազախստանի թեմայով մեկ նախադասություն, որը պարունակվել է «Մենք չենք մոռացել եւ թույլ չենք տա մոռանալ հուլիսի 15-ը» համաժողովի ժամանակ իր ելույթում, սխալ է ընկալվել։ Դեսպանը եւ Շեները գոհունակություն են հայտնել Ղազախստանում իրավիճակի կայունացման կապակցությամբ եւ խաղաղություն ու բարգավաճում են մաղթել Ղազախստանի եղբայրական ժողովրդին»,- ասվում է ՌԴ դիվանագիտական առաքելության հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Շեներն ավելի վաղ հանդես էր եկել Ռուսաստանի կողմից Ղազախստանի օկուպացման եւ Ղազախստանի նկատմամբ խորհրդային ճնշումների մասին: