Ի՞նչ էր կատարվում նախարար Հակոբ Սիմիդյանի հետ. նա ծիծաղելով ու մի կերպ ընթերցում էր նախագծի տեքստը
Ազգային ժողովից կառավարություն տեղափոխված և Ռոմանոս Պետրոսյանի փոխարեն շրջակա միջավայրի նախարար նշանակված Հակոբ Սիմիդյանն այսօր՝ հունվարի 19-ին, ԱԺ-ում ներկայացրել է Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագիծը:
Նա իրեն ադեկվատ չէր պահում ամբիոնի մոտ, անընդհատ ծիծաղում էր, ամեն բառից հետո նրա դեմքին, չգիտես ինչու, ծիծաղ էր հայտնվում։ Ակնհայտ էր, որ Սիմիդյանի մոտ ինչ-որ բան այն չէր։
Նախարարը նաեւ դժվարությամբ էր կարդում նախագծի տեքստը, մի պահ հոգոց հանեց, հետո մի քանի վայրկյան պաուզա պահեց, նոր շարունակեց:
Ավատելով խոսքը, Սիմիդյանի դեպքին դարձյալ ժպիտ հայտնվեց, կարծես հաղթահարել էր մի մեծ խոչընդոտ:
Համացանցում արդեն ակնարկներ են անում, թե գուցե նորանշանակ նախարարն ինչ-որ բա՞ն է ծխել, որից տրամադրությունն այդպես բարձրացել է։