Ամաչում եմ, որ Բայրաքթարին կրթություն ենք տվել. Ամերիկացի պրոֆեսորը զայրացրել է Էրդողանի փեսային
Թուրքիայի նախագահի փեսա, թուրքական Bayraktar ԱԹՍ-ի ինժեներներից Սերդար Բայրաքթարը պատասխանել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի դասախոս Մաքս Թեգմարկին։
Մաքս Թեգմարկը գերմանական մի թերթի տված հարցազրույցում ասել էր, թե ամաչում է, որ իրենց մոտ կրթություն են տվել Սերդար Բայրաքթարին։
Բայրաքթարը Twitter–ի իր էջում գրել է. «Մասաչուսեթսում աշխատող մի ակադեմիկոս, ում անունը առաջին անգամ եմ լսում, Ղարաբաղի պատերազմի ժամանակ ասել է, թե ամաչում է, որ Բայրաքթարին իրենց մոտ կրթություն են տվել։
Թող ԱՄՆ–ն ամաչի կոտորածների ու ցեղասպանության համար։ Մենք մեր հողերն ենք «ազատագրել» եւ հպարտանում ենք դրանով»,–գրել է Բայրաքթարը։