DPA. Գուտերեշը Մերկելին աշխատանք է առաջարկել ՄԱԿ-ում
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելին առաջարկել է բարձր մակարդակի խորհրդական դառնալ ՄԱԿ-ում: Այս մասին չորեքշաբթի հայտնել է DPA գործակալությունը՝ վկայակոչելով միջազգային կազմակերպության աղբյուրները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Դրանց տվյալներով` Գուտերեշը Մերկելին առաջարկով նամակ է ուղարկել։ Գերմանիայի նախկին կանցլերը դեռ պատասխան չի տվել, սակայն ՄԱԿ-ում վստահ չեն, որ նա կընդունի առաջարկը, նշում է գործակալությունը։
Մերկելը կանցլերի պաշտոնը զբաղեցրել է 16 տարի։ 2018 թվականին նա հայտարարեց, որ չի առաջադրվելու հինգերորդ անգամ։ 2021 թվականին նրան Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլերի պաշտոնում փոխարինեց սոցիալ-դեմոկրատ Օլաֆ Շոլցը։