AusOpen. Ռաֆայել Նադալը դուրս եկավ երրորդ շրջան
«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20-ակի հաղթող, աշխարհի նախկին առաջին ռակետ Ռաֆայել Նադալը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջան։
Իսպանացի թենիսիստը մրցեց Գերմանիայի ներկայացուցիչ Յանիկ Հանֆմանի հետ, որը որակավորման փուլից էր նվաճել հիմնական մրցաշարի ուղեգիր։ AusOpen-ում 6-րդ համարով հանդես եկող Նադալն առավելության հասավ երեք սեթում՝ 6:2, 6:3, 6:4։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 42 րոպե։
Նադալի հաջորդ մրցակիցը կլինի ռուսաստանցի Կարեն Խաչանովի եւ ֆրանսիացի Բենժամեն Բոնզիի դիմակայության հաղթողը։